Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատրաստ է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը։
«Մանչեսթեր Սիթին» միշտ նույն կերպ է խաղում՝ անկախ մրցակցից։ Նրանք ունեն կայացած փիլիսոփայություն, որն ընդունվում և ողջունվում է երկրպագուների կողմից:
Նրանք ունեն հիանալի խաղացողներ և հիանալի մարզիչ։ Մեզ համար մեծ դեր կխաղա ճնշումը, արագ անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, և մնացած ամեն ինչ, ինչ մեզ հաջողվում է անել»,- մեջբերում է մասնագետին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս երկու թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի։ Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ատլետիկոյի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,80։