«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից իր թիմի դուրս մնալը։
Մյունխենցիները պատասխան խաղում ոչ-ոքի խաղացին (1:1)՝ ընդհանուր հաշվով զիջելով 1:2 հաշվով։
«Առաջին հանդիպումը առանցքային էր, մենք բավականաչափ լավը չէինք: Այսօր մեր լավագույն խաղերից մեկն էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Հենց սկզբից մենք հսկայական լարվածություն ստեղծեցինք։ Մյուլերը պետք է իրացներ իր պահը, նման հնարավորությունները շատ քիչ էին։
«Վիլյառեալի» գո՞լը.․․ Մենք շատ մեծ ուժերով գրոհեցինք՝ ետևում տարածք թողնելով։ Շատ ցավալի էր։ Այս խաղից հետո հարցերից չեմ վախենում. աշխարհում ավելի վատ բաներ են պատահում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: