Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 12-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանան ՉԼ 1/4 եզրափակչի պատասխան երկու հանդիպում․ «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին», իսկ «Բավարիան»՝ «Վիլյառեալին»։ Երկու հանդպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
Առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին 3-1 հաշվով, իսկ իսպանական մյուս ակումբը՝ «Վիլյառեալը», նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական գրանդին։
Երկու հանդիպում էլ կկայանա VBET ՀՊԼ-ի շրջանակում․
«Նորավանք»-«Վան» 14։00
«Ուրարտու»-«Նոա» 17։00