«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Մեծ խաղ է լինելու ու շատ բարդ։ Ինձ համար՝ որպես մարզիչ, ամենամեծ մարտահրավերն է լինելու։ Ակումբի համար ևս։ «Բավարիան» ֆավորիտ է, այս պահին Եվրոպայի երեք ամենաուժեղ թիմերից մեկն է։ Մենք մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք այս խաղի նախապատրաստության վրա»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Իսպանիայում կայացած առաջին խաղում «Վիլյառեալը» 1-0 հաշվով հաղթանակ է տարել։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում։