Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերի լավագույն խաղացող։
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը որոշվել է քվեարկությամբ՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Մադրիդի «Ռեալը» Լոնդոնում 3-1 հաշվով հաղթեց «Չելսիին», իսկ ֆրանսիացի հարձակվողը դարձավ մադրիդյան թիմի բոլոր երեք գոլերի հեղինակը։
Բենզեմայից բացի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներ էին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը և «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն։
























































