«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղում տարած հաղթանակից հետո: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով.
«Ինչպիսի զգացողություն … հիանալի առաջին խաղ մեր թիմի կողմից: Կտեսնվենք տանը»,- գրել է Բենզեման, որն այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
ՉԼ գործող գավաթակիրը «Չելսին» է, որը նախորդ տարվա եզրափակչում հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:
























































