ՀՖՖ գրասենյակում կայացել է Vbet Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի վիճակահանությունը, որով պարզ դարձավ հանդիպման անցկացման վայրն ու օրը, հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Այսպիսով, «Ուրարտուն» գավաթի եզրափակչում «Նորավանքին» կհանդիպի մայիսի 8-ին։ Դաշտի տեր թիմ կհամարվի «Նորավանքը»։
Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։
Կիսաեզրափակչում «Ուրարտուն» 3-0 հաշվով հաղթել էր «Վանին», իսկ «Նորավանքը» 2-1 հաշվով պայքարից դուրս էր թողել «Արարատին»։