Այսօր VBET ՀՊԼ 25-րդ տուրի շրջանակում կայացավ «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպումը։
Արդեն առաջին խաղակեսում տանտերերը ստացան երկու գնդակի առավելություն՝ Մուստաֆինի ինքնագոլի և Վանգուի գոլի շնորհիվ։ Վերջինս ավելի ուշ նաև հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Բաբու Չամը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նա չկարողացավ օգտվել Չանչարևիչի սխալից։ Փոխարենը երրորդ գնդակը խփեցին տանտերերը՝ Այվազյանի գոլի շնորհիվ։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 34 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նորավանքը»՝ 14 միավորով 8-րդն է։