Կալինինգրադի «Բալթիկայի» ֆուտբոլիստ Իշխան Գելոյանը ակումբի կազմում 100 հանդիպումն է անցկացրել։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն իր հոբելյանական հանդիպումն անցկացրել է ապրիլի 2-ին Ֆուտբոլի Ազգային լիգայի (ՖԱԼ) 30-րդ տուրի՝ «Սպարտակ-2»-ի հետ խաղում (0:1): Գելոյանն առաջին անգամ «Բալթիկայի» խաղացող է դարձել 2014 թվականի ամռանը։ Դրանից հետո նա երեք անգամ լքել է ակումբը և որոշ ժամանակ անց վերադարձել։
«Բալթիկայի» կազմում անցկացրած 100 խաղում 29-ամյա Գելոյանը դարձել է 7 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խփել է երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում: