Վերջին 17 տարվա ընթացքում Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղերում չկան թոփ-3-ի ներկայացուցիչներ, տեղեկացնում է Gracenote- ը:
«Աթլետիկոն» պարտվեց «Լեոնեսային» 1/16-րդ փուլում, իսկ «Ռեալը» և «Բարսելոնան» դուրս մնացին մրցաշարից, համապատասխանաբար 1/4 -ում պարտվելով «Ռեալ Սոսյեդադից» և «Աթլետիկից»:
Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2002/2003 մրցաշրջանում: Հատկանշական է, որ այն ժամանակ եզրափակչում հանդիպեցին «Ռեկրեատիվոն» և «Մալյորկան» , որտեղ վերջինս առավելության հասավա 3։0 հաշվով: