Կարիմ Բենզեման կարծում է, որ «Ռեալ»-«Չելսի» դիմակայությունում ֆավորիտ չկա։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում։ Առաջին խաղը կկայանա ապրիլի 6-ին։
«Ֆավորիտ չկա. նայեք ՊՍԺ-ի հետ հանդիպմանը. մենք առաջին խաղի ֆավորիտն էինք։ Իսկ երկրորդում արդեն ՊՍԺ-ն դարձավ ակնհայտ ֆավորիտ։
Այնպես որ, դա ոչինչ չի նշանակում: «Չելսին» շատ լավ թիմ է, բայց մենք այնտեղ կգնանք լավ արդյունքի հասնելու համար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը L’Equipe-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Չելսիի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,90։