Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ իր գործընկեր Խոսեպ Գվարդիոլայի բախտը բերել է իր ողջ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստների ընտրության հարցում։
«Ես երբեք հնարավորություն չեմ ունեցել իմ թիմում ունենալ Չավիին, Բուսկետսին, Պիկեին, Ինյեստային, Մեսսիին և այլոց։
Բացի Գվարդիոլայի հսկայական տաղանդից, նրա բախտը միշտ բերել է, որ միշտ իր տրամադրության տակ ունեցել է լավագույն խաղացողներին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Vamos por Movistar Plus-ը:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում ակումբների միջև առաջին հանդիպումը կկայանա Անգլիայում, ապրիլի 5-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Ատլետիկոյի» հաղթանակը՝ 11,50։