Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ «Մանչեսթեր Սիթին» իր թիմից ավելի ուժեղ կազմ ունի, սակայն մասնագետը դեռ հավատում է «Ատլետիկոյի» հաղթանակին։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում ակումբների միջև առաջին հանդիպումը կկայանա Անգլիայում, ապրիլի 5-ին։
«Անկասկած, «Մանչեսթեր Սիթին» իր հայտացուցակում ունի հիանալի խաղացողներ: Վստահ եմ, որ նրանք մեզնից լավ խաղացողներ ունեն: «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» [Չեմպիոնների լիգայի] ֆավորիտներ են՝ իրենց խաղացողների առանձնահատկությունների պատճառով:
Բայց նախորդ մրցաշրջանում հաղթեց «Չելսին», և դա շատերը չէին սպասում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Ատլետիկոյի» հաղթանակը՝ 11,50։
























































