ՊՍԺ-ի ակադեմիայի սան Ալեքսանդր Դերմիրջյանը տեղափոխվել է Իտալիայի C սերիան ներկայացնող «Ֆրանկավիլյա» ակումբ։ Այս մասին տեղեկացնում է AFG-ն։
24-ամյա ձախ պաշտպանը 2015 թվականին երկու հանդիպման է մասնակցել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում։
Նա 2020 թվականից ազատ գործակալի կարգավիճակ ուներ։