Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվել են VAR համակարգի մրցավարների դասընթացի գործնական պարապմունքները, որոնք տևել են 8 օր, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
«Անցկացվել են իրական խաղերի լիովին նմանվող 20 րոպեանոց խաղեր՝ նկարահանող անձնակազմով և 12 տեսախցիկներով: Մրցավարների մի մասը խաղերը սպասարկել է խաղադաշտում, մյուս մասը՝ մեքենայի մեջ՝ որպես VAR-ի մրցավար կամ VAR-ի մրցավարի օգնական»,- ասվում է ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում:
Նշվում է՝ այդ խաղերի ընթացքում մրցավարների համար ստեղծվել են խաղային վիճելի իրավիճակներ և հրահանգիչները փորձել են մրցավարների գիտելիքները՝ նրանց նախապատրաստելով առաջիկա խաղերին: