Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում այսօր 2 հանդիպում է կայացել։
«Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-2-ին և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լևոն Պետրոսյանը, իսկ հյուրերի կազմում մեկ գնդակ ետ է բերել Միսակ Հակոբյանը։
Օրվա մյուս խաղում էլ «Շիրակը» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվել է «Ալաշկերտ-2»-ի կողմից և 6 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Գյումրեցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լյովա Մսրյանը, դուբլ է ձևակերպել Արտեմ Գևորգյանը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Սալիսու Աբդուլահին։

Նշենք՝ Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Ուրարտու-2»-ը երեկ՝ ապրիլի 2-ին, սեփական հարկի տակ ուժերը չափել էր «Լեռնային Արցախի» հետ և զիջել 0-6 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Յեիսոն Ռասսինեսը, մեկական անգամ էլ աչքի էին ընկել Նորիկ Մկրտչյանը, Մատար Բադջին և Արսեն Հովհաննիսյանը։
























































