Vbet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Նորավանքը» 2-1 հաշվով հաղթեց «Արարատին» և դուրս եկավ եզրափակիչ։
Վայոց Ձորը ներկայացնող ակումբը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել խաղից հետո՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Վահե Գևորգյանի գլխավորած թիմն առաջինը բացեց հաշիվը: 35-րդ րոպեին թիմը մնաց 10 հոգով: Երկրորդ կեսի առաջին րոպեին «Արարատը» խփեց պատասխան գոլը, իսկ 69-րդ րոպեին Բաշիլովի գոլը եզրափակիչի ուղեգիր պարգևեց «Նորավանքին»:
























































