Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է:
Իսպանական «Կադիսը», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստը, հայատառ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։
«Պի՛նդ մնա, Վատո»,- գրված է ակումբի էջում։
Հարոյանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: