«Բարսելոնան» տեղեկացրել է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն վիրահատության կենթարկվի: Պատճառը մարզման ժամանակ ստացած վնասվածքն է:
Օպերացիան կկատարվի փետրվարի 11-ին՝ Ֆինլանդիայում: Վերականգնման մասին ինֆորմացին ակումբը լրացուցիչ կհաղորդի:
Դեմբելեն վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2019 թ-ի նոյեմբերի 27-ին: Այդ խաղում նա երկգլխանի մկանի պատռվածք էր ստացել:
Լա լիգայի այս մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է 5 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ: