Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հանդիպումը կայացավ Կամպ Նոուում և ավարտվեց 5-2 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների․ գոլերի հեղինակներ դարձան Մարիա Պիլար Լեոն (8-րդ րոպե), Այտանա Բոնմատին (52), Կլաուդիա Պինան (55), Ալեքսիա Պուտելասը (62) և Քերոլայն Գրեհեմ-Հանսենը (70): Հյուրերի կազմում աչքի ընկան Օլգա Կարմոնան (16, 11-մետրանոց) և Կլաուդիա Սորնոսան (48):
Մարզադաշտում խաղին ներկա է եղել 91553 մարդ, ինչը կանանց ֆուտբոլի խաղի հաճախելիության համաշխարհային ռեկորդն է։
Մադրիդում կայացած առաջին խաղում կատալոնացիները ևս հաղթել էին՝ 3-1 հաշվով։
Մրցաշարի կիսաեզրափակիչում կատալոնական թիմի մրցակիցը կլինի «Արսենալ» (Անգլիա) — «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) դիմակայության հաղթողը։
























































