Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է մեր ընտրանու՝ Նորվեգիայից կրած 0-9 հաշվով պարտությանը.
«Այսպիսի ձախողումները իրոք պետք է բացառվեն: Չի կարող ոչ մի տրամաբանության մեջ տեղավորվել, թե ոնց կարելի է հաղթել բավականին մարտունակ Չեռնոգորիային և ընդամենը 4 օր անց 9-0 «գլխի վրա» գահավիժել Նորվեգիայում: Ինչ էլ ուզում է լինել (կարմիր քարտ և այլն), այսպիսի հաշիվն անընդունելի է, անընդունելի:
Մարզիչներն ու ֆուտբոլիստները ներողություն են հայցել այս խայտառակության համար, բայց կարծում եմ քիչ է, պետք է շատ հեռուն գնացող վերլուծություն և հետևություն անել:
ՀՖՖ-ն մարզիչների և ֆուտբոլիստների «կապրիզները» իր ուսերի վրա տանելով, կարծում եմ՝ ոմանց համար անփոխարինելիների և անպատժելիության մթնոլորտ է ստեղծել: Էդ մասով պետք է վերանայել մոտեցումները: Կտրուկ քայլեր են պետք այսպիսի պարտություններից զերծ պահելու համար: Հավաքականին ու մեղավորներին պետք է պատախանատվության կանչել վերջապես:
Պարտվել էլ կա, պարտվել էլ…»,- գրել է Պաչաջյանը: