Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում հաշիվն արդեն 4-0 է։
Հոլանդի՝ 23-րդ րոպեին խփած գոլից րոպեներ անց՝ 29-րդ րոպեին, մրցավարը 11-մետրանոց նշանակեց Հայաստանի դարպասին․ գնդակին մոտեցած Ջոշուա Քինգը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։ Ընդամենը մեկ րոպե անց Քրիստիան Տորստվեդտը Հոլանդի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-0:
4 րոպե անց Էդեգորի փոխանցումից հետո Քինգը դուբլ ձևակերպեց։