Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղի 23-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ թիմի առաջատար Էրլինգ Հոլանդը։
Մեր տուգանայինի մատույցներում Սպերցյանը կորցրեց գնդակը, այն հասավ դարպասին մոտ գտնվող Հոլանդին, որը գնդակին թեթև հպումով գրավեց Յուրչենկոյի դարպասը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Հոլանդի առաջխաղացումը կասեցնելու համար ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց մեր թիմի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանը: