Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մասնակցել է ամերիկյան Architectural Digest հանդեսի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:
Միջոցառմանը Շարապովան հանդիպել է բրիտանացի սուպերմոդել, դերասանուհի և երգչուհի Նաոմի Քեմփբելին: Instagram-ի իր էջում 32-ամյա ռուս թենիսիստուհին տեղադրել է մի լուսանկար, որում կանգնած է 49-ամյա մոդելի և Architectural Digest-ի գլխավոր խմբագիր Էմի Էսթլիի հետ:
«Անցկացրեցի երեկոն երկու արտառոց կանանց հետ Architectural Digest-ի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը», — գրել է Շարապովան սոցցանցում: