Հայաստանի հավաքականի նորեկ Ստյոպա Մկրտչյանը խոսել է առաջին անգամ հավաքական հրավիրվելու մասին.
«Մանկուց երազանքս է եղել հրավիրվել Հայաստանի հավաքական ու ամրապնդվել թիմում՝ դառնալով կարևոր ֆուտբոլիստ հավաքականի համար: Գնում եմ դեպի իմ նպատակ:
Գիտենք Չեռնոգորիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Ուսումնասիրել ենք մրցակցին: Կփորձենք վաղը այդ ամենն օգտագործել խաղում»,- ասել է ֆուտոլիստը:
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։