«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ֆուտբոլիստը հայտնվել է «Ռոմայի» և «Միլանի» հետաքրքրությունների ոլորտում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ Լինգարդի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ և չի երկարաձգվի։ Անգլիացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Վեսթ Հեմն» ու «Նյուքասլը»։
Սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 29-ամյա կիսապաշտպանին առաջարկել էր երկարաձգել պայմանագիրը, սակայն Լինգարդը մերժել էր առաջարկը։