Հարձակվող Թեմի Աբրահամը «Ռոմայի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում խփել է 21 գոլ՝ այդպիսով կրկնելով հանրահայտ արգենտինացի Գաբրիել Բատիստուտայի ցուցանիշը։
Աբրահամը կրկնել է նաև «ինքնաթիռ» մականունով հայտնի Վինչենցո Մոնտելայի ցուցանիշը։
Երեկ Աբրահամի գոլը օգնեց «Ռոմային» Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում հաղթահարել «Վիտեսի» արգելքը (1:0, 1:1): Հռոմեացիները կխաղան մրցաշարի քառորդ եզրափակիչում։
Հիշեցնենք, որ Թեմի Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել «Չելսիից» 2021 թվականի ամռանը։ Նա դարձավ իտալական ակումբի պատմության ամենաթանկարժեք նորեկը․ նրա տրանսֆերի համար վճարել են 40 մլն եվրո։