Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։
«Յուվեն» երեք անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը իսպանական «Վիլյառեալից», ընդ որում՝ խաղալով տանը։
«Ես կարող եմ հասկանալ, թե ինչ են զգում մեր երկրպագուները այսպիսի խաղերում: Մենք պետք է ներողություն խնդրենք նրանցից կատարվածի համար։
Մենք պետք է այս հիասթափությունը վերածենք զայրույթի: Պետք է կենտրոնանանք մրցաշրջանի մնացած հանդիպումների և մեր նպատակների վրա»,- գրել է Բոնուչին Facebook-ում։