ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» հյուրընկալվել էր «Լիլին» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց լոնդոնցիների դարպասին, այն իրացրեց Յըլմազը՝ բացելով խաղի հաշիվը։ Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Պուլիշիչը կարողացավ հավասարեցնել հաշիվը։
71-րդ րոպեին Ասպիլիկուետան Մաունթի փոխանցումից հետո կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։
Ընդհանուր դիմակայության 1-4 հաշվով «Չելսին» կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում։
























































