Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը մեկնաբանել է իր թիմի՝ 3-0 հաշվով հաղթանակը Եվրո-2020-ի ընտրական փուլի Էստոնիայի դեմ խաղում։
«Խաղը սպասվածից ծանր ստացվեց։ Իհարկե, դա կապված է նրա հետ, որ մենք 80 րոպե 10 հոգով էինք։ Հեռացումից հետո պիտի վերադասավորվեինք։ Բարձրացրել էինք տեմպը, երկրորդ կեսում թիմը հիանալի խաղաց։
Հեռացումն արդարացի՞ էր, թե՞ ոչ։ Այո, այստեղ ոչ մի հարց չկա։
Իրավիճակը մեզ համար չի փոխվել։ Ուզում ենք ընտրական փուլի վերջին երկու խաղը հաղթել ու կանենք դա։ Երկու հաղթանակի հույս ունեմ։ Տեսնենք, թե Նիդերլանդների հավաքականն իր խաղերն ինչպես կխաղա»,-Լյովի խոսքերն է փոխանցում Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։