Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին առողջական խնդիրներ ունի, հաղորդում է ESPN-ը:
Նշվում է, որ արգենտինացին ազդրի վասվածք ունի և մի քանի հանդիպում ներարկումներով է անցկացրել:
Կատալոնական ակումբի բժիշկները վերահսկում են իրավիճակը և վստահ են, որ այն լուրջ հետևանքներ չի ունենա արգենտինացու համար:
Հիշեցնենք, որ Մեսսին Լա Լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել ՝ 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: