Լեհաստանի առաջնության 24-րդ տուրում «Պոգոնը» ընդունել էր «Ռադոմիակին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Տանտերերի կազմում խաղին մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Պոգոնը» 49 միավորով գլխավորում է Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































