Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ-Արմենիա-2»-«Շիրակ» հանդիպման ժամը փոխվել է, տեղեկանում ենք Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
Խաղը կկայանա մարտի 7-ին և ժամը 14:00-ի փոխարեն կմեկնարկի 17:00-ին: Հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16 տուրից հետո «Շիրակը» 38 միավոր ունի իր ակտիվում և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Լեռնային Արցախին»:
«Արարատ-Արմենիա-2»-ը 15 միավորով գտնվում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:























































