Այսօր Հայասատանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Մխիթարյանի որոշմանը։
«Հայաստանի հավաքականի, հայազգի ֆուտբոլիստների մասին խոսելիս` առաջիններից մեկը, ով գալիս է ֆուտբոլասերների մտքին` Հենրիխ Մխիթարյանն է։
Ֆուտբոլիստ, ով իր մարզական տաղանդի, աշխատասիրության, կարգապահության եւ բարձր մոտիվացիայի շնորհիվ կարողացավ հասնել մեծ հաջողությունների եւ ամբողջ աշխարհին ճանաչելի դարձրեց հայկական ֆուտբոլը։
Գնահատենք մեր տաղանդներին եւ հաջողություն մաղթենք Հենրիխին իր հետագա կարիերայի ընթացքում»,-գրել է Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում։
























































