«Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը ոտնաթաթի վիրահատության է ենթարկվել և նախնական գնահատականով 1-1,5 ամիս բաց կթողնի:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը շուտափույթ ապաքինում է մաղթում Ոսկանյանին, որը վնասվածք է ստացել «Փյունիկի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում:























































