Երևանի «Փյունիկը» ՀՊԼ 20-րդ տուրի շրջանակում Վայքի «Արևիկ» մարզադաշտում հյուրընկալվել է «Նորավանքի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ տարել վերջին րոպեներին:
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում՝ 33-րդ րոպեին, բացել է երևանյան թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Ուգո Ֆիրմինոն:
Երկրորդ կեսում՝ 62-րդ րոպեին, Եվգենի Կոբզարը տանտերերի կազմում հավասարեցրել է հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Այդուհանդերձ, «Փյունիկը» հաղթանակի է հասել այս խաղում՝ 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ. Ֆիրմինոն դուբլ է ձևակերպել և հաղթանակ պարգևել հյուրերին:
Այս հաղթանակի շնրոհիվ «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 41-ի և ՀՊԼ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Նորավանքը» 11 միավորով 8-րդ տեղում է: