«Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը վնասվածք է ստացել ՀՊԼ հերթական տուրի՝ «Նոայի» դեմ Արմավիրում ընթացող խաղում:
«Ուրիշ Ֆուտբոլ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ Կարապետյանին պատգարակով խաղադաշտից դուրս են բերում գնդակ մատակարարող երկու տղաներն ու «Նոայի» ֆուտբոլիստ Դանու Սպետառուն:























































