Ուսումնամարզական հավաքից հետո «Ուրարտու-2»-ը վերսկսել է մարզումները սեփական մարզաբազայում։ Թիմը երկօրյա հանգստից հետո շարունակում է նախապատրաստությունը առաջնության վերսկսմանը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հավելենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում «Ուրարտու-2»-ի մրցակիցը կլինի «Փյունիկ Ակադեմիան»:
Այդ հանդիպումը կկայանա մարտի 3-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։























































