«Նորավանքին» է միացել դարպասապահ Նարեկ Հովհաննիսյանը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Երիտասարդ դարպասապահը կարիերան սկսել է «Միկայում», այնուհետև տեղափոխվել է «Ուրարտու»: Նարեկ Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի մինչև 15, մինչև 16, մինչև 17, մինչև 18 ու մինչև 19 տարեկանների հավաքականներում, հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու:
Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում դարպասպահն անցկացրել է 15-ից ավելի հանդիպում: