19-ամյա ռուս կիսապաշտապան Ալիխան Մալկանդուևը միացել է Չարենցավանի «Վանին»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ալիխանը Նալչիկի «Սպարտակ»-ի սան է, 2021 թվականի մրցաշրջանը անցկացրել է Բելառուսի Առաջին լիգան ներկայացնող «Շախտյոր»-ում, որտեղ մասնակցել է 15 հանդիպմանը և դարձել 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ի դեպ այդ մրցաշրջանում նա 5 անընդմեջ խաղում դարձել է գոլի հեղինակ: