Ռուս Սերգեյ Սոլովեյչիկը հայտարարել է Ձյուդոյի եվրոպական միության նախագահի պաշտոնից հեռանալու մասին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Միության նախագահի պարտականությունները կկատարի գերմանացի Օտտո Կնայթինգերը։
Ավելի վաղ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) դադարեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախօրեին հայտարարել է Կազանում կայանալիք համաշխարհային փուլի չեղարկման մասին։