Բելառուսի բիաթլոնի հավաքականն դուրս է եկել բիաթլոնի Աշխարհի գավաթի այս մրցաշրջանի մնացած փուլերից: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Ավելի վաղ Ռուսաստանի բիաթլոնի միությունը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել Միջազգային բիաթլոնի միության (IBU) հովանու ներքո անցկացվող մրցումներին։
Շաբաթ օրը IBU-ն հայտարարեց, որ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների բիաթլոնիստները կմասնակցեն աշխարհի գավաթի և IBU գավաթի խաղարկություններին որպես չեզոք մարզիկներ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Բացի այդ, ռուս և բելառուս բիաթլոնիստները չեն կարողանա միավորներ ստանալ Աշխարհի գավաթի փուլերում, իսկ այդ երկրների օրհներգերը, դրոշներն ու համազգեստները կարգելվեն: