Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) դադարեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է պարոն Վլադիմիր Պուտինի՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասվում է IJF-ի կայքում։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախօրեին հայտարարել է Կազանում կայանալիք համաշխարհային փուլի չեղարկման մասին։
Կարդացեք նաև՝ Մրցաշարեր՝ որոնք չեն կայանա Ռուսաստանում