Պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում Հայաստանը SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր:
Համաշխարհային ռեկորդը սահմանել են Skyball-ի օդաչու Նաիրի Բարսեղյանը և Սերգեյ Բաժենովը Ռուսաստանից, ովքեր առանց վայրէջքի իրականացրել են 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք։
Թռիչքը սկսվել է Օրենբուրգ քաղաքից` Ղազախստանի սահմանից։
Նախկին ռեկորդը 32 ժամ, 12 րոպե, 47 վայրկյանն էր։