Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը հույս ունի, որ Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը կտեղափոխվեն ֆուտբոլի Իսպանիայի առաջնություն։ Հիշեցնենք, որ «Ռեալը» հավակնում է Մբապեին:
«Հիանալի կլինի, եթե Հոլանդը գնա «Բարսա», իսկ Մբապեն՝ «Ռեալ»: Սա իսկական հաջողություն կլինի մեզ համար:
Նախկինում մենք ունեինք աշխարհի լավագույն խաղացողներին՝ Ռոնալդուին և Մեսսիին։ Նրանք աշխարհի լավագույն ակումբներում էին, այստեղ երջանիկ էին։
Ես Լա Լիգայի երկրպագու եմ, ոչ թե «Ռեալի» կամ «Բարսայի»: Նույն Մբապեն շատ բան կտա ոչ միայն «Ռեալին», այլև Լա Լիգային։ Մաղթում եմ, որ «Ռեալը» նման տրանսֆեր անի։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, «Ռեալը» միակ հավակնորդն է, սա հուսադրող է»,- մեջբերում է Տեբասին ESPN-ը։
























































