Կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 30-ամյա խաղացողը դժգոհ է այն փաստից, որ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ քիչ խաղաժամանակ է ստանում, ուստի մտադիր է հեռանալ մադրիդյան ակումբից։ Ակումբը պատրաստ է վաճառել խաղացողին:
Վասկեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։