Նորվեգիայի հավաքականը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց 15-րդ ոսկե մեդալը, ինչը ռեկորդային է համարվում: Ոչ մի երկիր այսքան քանակով ամենաբարձր հարկի մեդալ չէր նվաճել:
Նորվեգիայի հավաքականն ունի նաև 8 արծաթե և 11 բրոնզե մեդալ՝ ընդհանուր 34 մրցանակ։
2018 թվականին Փհենչհանում կայացած Օլիմպիական խաղերում նորվեգացիները նվաճել էին 14 ոսկե մեդալ։ Կանադան նույնքան ոսկե մեդալ ուներ Վանկուվերում` 2010 թ.
Պեկինի Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։