Լեհական էկստրակլասայի 21-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Զագլեբբիեին»:
Տանտերերի կազմում հաղթական գոլը խփեց Վահան Բիչախչյանը, որը մրցակցի դարպասը գրավեց փոխարինման մտնելուց 8 րոպե հետո:
Այսպիսով, Բիչախչյանը գոլ է խփում Լեհաստանի առաջնության 2-րդ խաղում անընդմեջ՝ երկու դեպքում էլ փոխարինման դուրս գալուց հետո:շ
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 43 միավորով 2-րդ տեղում է: