Պեկինում ընթացող 24-րդ Ձմեռային Օլմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել գեղասահորդները:
Հայաստանի պարային զույգը՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես էին գալիս երրորդ ենթախմբում, կարճ ծրագրում վաստակեցին 65.87 միավոր:
Հիշեցնենք, որ 16-ամյա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում: