Իտալացի կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն ժամանել է Սամպդորիայի մարզբազա՝ բուժզննում անցնելու համար։
Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
«Յուվենտուսի» և «Տորոնտոյի» նախկին կիսապաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կկնքի ջենովական ակումբի հետ։
Ջովինկոյի վերջին ակումբը Սաուդյան «Ալ-Հիլալն» էր:
























































